Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
22/03/2011 19:06
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել Հարկային ստուգումների ուղեցույցների երկհատորյակի շնորհանդեսը: Ուղեցույցները, որոնք տպագրվել են ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող Հարկային վարչարարության բարեփոխումներին օժանդակող տեխնիկական աջակցության (ՀՎԲՕՏԱ) ծրագրի  կողմից, մշակվել են ՀՎԲՕՏԱ-ի և ՊԵԿ-ի համատեղ ջանքերով` նպատակ ունենալով հեշտացնել Հայաստանի տնտեսության որոշակի ոլորտներում գործող հարկ վճարողների համալիր ստուգումների իրականացումը: Ուղեցույցները հատկապես կօգնեն ստանդարտացնել առանձին ոլորտներում իրականացվող հարկային ստուգումները` ապահովելով ՊԵԿ տեսուչների բարձր որակավորման մակարդակ, ինչպես նաև ՊԵԿ-ի տեսուչների համար ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգումների աշխատանքների կարգը, մեթոդները, եղանակները և ընթացակարգերը սահմանող տպագիր աշխատանքային նյութեր: 

“Ստուգումների նոր ռազմավարությունը, հատկապես` ռիսկային չափորոշիչների հիման վրա ստուգումների իրականացումը, հարկային ոլորտի բարեփոխումների կարևոր ուղղություններից է: Մենք կարևորում ենք ինչպես այդ համակարգի ներդրումը, այնպես էլ, ըստ կոնկրետ ոլորտների, ռիսկերի և հարկային ռեզերվների բացահայտումը: Այս առումով, արդեն մեկ ու կես տարի է` ձեռնամուխ ենք եղել հարկային ստուգումների ոլորտում ուղեցույցների մշակմանը, որոնցից չորսը իրականացվել են անմիջապես ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ` փորձառու միջազգային փորձագետների մասնակցությամբ: Դրանք են` տրանսպորտի, զբոսաշրջության, անշարժ գույքի և ՀԴՄ-ների վերաբերյալ ուղեցույցները: ՊԵԿ մասնագետների ուժերով մշակվել են նաև մի շարք կարևոր ոլորտների ստուգման ուղեցույցներ, այդ թվում` շինարարության, կրթության, առողջապահության ոլորտներում»,-նշել է ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Համակարգի ղեկավարը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը, որի շրջանակներում իրականացվել է այսօրվա շնորհանդեսը: “Մենք որոշել ենք ՊԵԿ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի համատեղ նախաձեռնությամբ տպագրված երկհատորյակով ապահովել մեր համակարգի բոլոր ստուգող տեսուչներին: Այն կտեղադրվի նաև ՊԵԿ պաշտոնական կայքում, որից կօգտվեն բոլոր ցանկացողները: Այս ձեռնարկները հնարավորություն կտան ոլորտային և այլ ստուգումների ժամանակ կիրառել նույնատիպ ստանդարտներ, օգտագործել վերլուծության միջազգայնորեն ընդունված գործիքներ, որոնք հնարավորություն կտան ավելի խորը վերլուծել հարկ վճարողի ֆինանսատնտեսական գործունեությունը: Կարծում եմ, ձեռնարկները կարող են օգտակար լինել ոչ միայն հարկային ծառայողների, այլև համապատասխան ոլորտի մասնագետների և ուսանողների համար: Մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատանքները: Դրան են ուղղված նաև Համաշխարհային Բանկի հետ համատեղ երեք խոշոր ոլորտներում (հանքարդյունաբերություն, էներգետիկա և կապ) ստուգումների մասնագիտական և միջազգայնորեն ընդունված մեխանիզմների ներդրմանն ուղղված աշխատանքները”:
«ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան» առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման էլ նկատել է, որ այս ուղղությամբ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը հնարավորություն կտա հարկային մարմնին խուսափել ծրագրային նյութերի անհարկի կրկնությունից, նվազագույնի հասցնել աշխատանքային փաստաթղթերի կազմման համար պահանջվող ռեսուրսները և աշխատատարությունը: “Հավատացած ենք, որ այս բնագավառում ռիսկային չափանիշների վրա հիմնված մոտեցման ներդրումը և ստուգումների ընթացակարգերի ստանդարտացումը կնպաստեն Հայաստանի հարկ վճարողների շրջանում վստահության ամրապնդմանը և դրական ազդեցություն կունենան հարկային եկամուտների վրա»:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52