Բորսաներ – 04/03/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ
Նավթի գներն աճել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 4.77%-ով և կազմել 115.00 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 5.30%-ով և կազմել 118.05 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.68%-ով և կազմել 1974.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.45%-ով և կազմել 25.89 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 3.35%-ով և կազմել 1126.00 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 3.13%-ով և կազմել 3820.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.19%-ով և կազմել 10440.00 դոլար, կապարի գինն աճել է 0.74%-ով և կազմել 2442.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.57%-ով և կազմել 28700.00 դոլար, անագի գինն աճել է 1.51%-ով և կազմել 47000.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.68%-ով և կազմել 4000.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44500.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 75800.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսները նվազել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 33614.80 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.79%-ով և կազմել 4328.87 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.66%-ով և կազմել 13313.44 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 4.41%-ով և կազմել 13094.54 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 6378.37 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 3.48%-ով և կազմել 6987.14 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 936.94 կետ: