Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ԴԻԱՆԱ ՅԱՆՍԵՆ
23/03/2011 16:44
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ԴԻԱՆԱ ՅԱՆՍԵՆ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Դիանա Յանսեն (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Շվեդիայի հետ և ողջունում է մեր տարածաշրջանում դեսպանատուն հիմնելու շվեդական կառավարության որոշումը` հույս ունենալով, որ տեսանելի ապագայում Հայաստանում ևս կհիմնվի դեսպանատուն: Նախագահի խոսքով, դա լավ ազդակ կլինի երկկողմ հարաբերությունների խորացման և համագործակցության զարգացման համար: 

Շվեդիայի նորանշանակ դեսպանը նշել է, որ չնայած այժմ դեսպանատունը գտնվում է Թբիլիսիում, սակայն հույս ունի հաճախ այցելել Հայաստան: «Շվեդիան այս տարածաշրջանում մեծ հետաքրքրություն ունի: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ամուր և բարեկեցիկ երկիր` սերտ հարաբերություններ ունենալով Եվրամիության և բարիդրացիական հարաբերություններ` իր հարևանների հետ: Մենք ցանկանում ենք աջակցել ձեզ այդ գործընթացում»,-ասել է դեսպան Դիանա Յանսեն:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵՄ-ի հետ մեր երկրի համագործակցությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Դեսպանի խնդրանքով Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Նախագահը շնորհակալություն է հայտնել Շվեդիային` Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտապարտ է այն բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ովքեր այդ ճանաչումով ոչ միայն հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը, այլ այդ քայլով իրենց նպաստը բերում նաև հետագա ցեղասպանությունների կանխարգելմանը:

«Որքան շուտ թուրքերը ճանաչեն իրենց անցյալը, այնքան լավ և՛ իրենց, և՛ մեզ համար: Մենք, իրավամբ, անցյալով չենք ապրում, և դրա վառ ապացույցը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունն էր, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար երբևէ կարող էր դառնալ երկրորդական»,- Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սարգսյանը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08