Աշխարհ

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
FOREX CLUB – ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԵՎՐԱԳՈՏՈՒ ՃԳՆԱԺԱՄՆ Է
28/03/2011 16:04
Կիսվել

FOREX CLUB – ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԵՎՐԱԳՈՏՈՒ ՃԳՆԱԺԱՄՆ Է

Նախորդ շաբաթվա երկուշաբթի օրը միջազգային բորսաներում ոսկու վաճառքը սկսվեց կտրուկ աճով` պայմանավորված  Լիբիայում ընթացող  ռազմական գործողություններով: Իրադարձությունների լարվածությունն առավել սրվեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի` քաղաքացիների պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ օգտագործելու, կրակոցների ավարտի և Լիբիայի երկքում անվտանգ օդային գոտու ստեղծման մասին որոշումից հետո: Հետագայում դեղին մետաղի գնանշումների աճը միայն ամրապնդվեց, և մարտի 24-ի դրությամբ ոսկին արդեն կարողացել էր հասնել նոր բացառիկ «բարձունքի»՝ 1447,40 ԱՄՆ դոլար` մեկ տրոյական ունցիայի դիմաց: Forex club-ի վերլուծաբանների գնահատմամբ` նման զարգացման պաատճառ են հանդիսացել նաև շուկայի մասնակիցների վերականգնված վախը, որը պայմանավորված է Եվրագոտու որոշ երկրների սուվերեն պարտքերով, և, մասնավորապես, Պորտուգալիայի պարտքային խնդիրներով. այս երկրի խորհրդարանը  վերջերս մերժեց բյուջեյի պակասուրդի կրճատման մասին կառավարության ծրագիրը: Բացի այդ, ոսկու գնի աճին լրացուցիչ խթանիչ է հանդիսացել Fitch վարկանիշային գործակալության որոշումը` Պորտուգալիայի վարկանիշը А+-ից А- իջեցնելու մասին: Միևնույն ժամանակ, ուրբաթ օրը Fitch-ի  օրինակին  հետևեց նաև Standard & Poor”s-ը` կրճատելով Պորտուգալիայի վարկանիշը «A-»-ից մինչև «BBB»:

Շաբաթվա վերջում, սակայն, նվաճած «բարձունքներով» չսահմանափակվելով` ոսկու գնանշումները փոքր ինչ նվազեցին: Բացասական ազդեցություն է ունեցել ոսկու գնի վրա Պորտուգալիայի խնդիրների ֆոնի վրա ամրապնդվող ամերիկյան դոլարը: Արդյունքում, ոսկու գինը նախորդ շաբաթվա ընթացքում աճել է 0,8%-ով՝ հասնելով 1429,33 ԱՄՆ դոլարի` մեկ տրոյական ունցիայի դիմաց:

Այս շաբաթ, ըստ Forex club-ի վերլուծաբանների, ոսկու գինը կպայմանավորվի ԱՄՆ-ից ստացված տնտեսական նորություններով, Եվրոպայում և արաբական աշխարհում կատարվելիք իրադարձություններով: ԱՄՆ մակրոտնտեսական վիճակագրությունից կարելի է առանձնացնել մարտ ամսում երկրի գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների թվի փոփոխության մասին տվյալների հրապարակումը, ինչպես նաև մարտ ամսվա համար դուրս բերված գործարարային ակտիվության ինդեքսը: Այս շաբաթ ոսկու գինը, ըստ կանխատեսումների, կտատանվի 1407,0 – 1440,0 ԱՄՆ դոլարի սահմաններում:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37