
COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 29/03/11
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու ապրիլ ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.44%-ով և կազմել 1419.90 դոլար, արծաթի մայիս ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.11%-ով և կազմել 37.09 դոլար, իսկ պլատինի ապրիլ ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.13%-ով և կազմել 1747.80 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):