Ֆինանսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2010Թ.-ԻՆ ԱՇԽԱՏԵԼ ԵՆ 891 ՄԼՆ ԴՐԱՄ ՎՆԱՍՈՎ
29/03/2011 11:40
Կիսվել

ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2010Թ.-ԻՆ ԱՇԽԱՏԵԼ ԵՆ 891 ՄԼՆ ԴՐԱՄ ՎՆԱՍՈՎ

31.12.2010թ. դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործել են 9 ապահովագրական ընկերություններ: ՀՀ կենտրոնական բանկի տվյալների համաձայն` 2010 թվականի միայն չորրորդ եռամսյակի ընթացքում  ապահովագրական ընկերությունների ակտիվներն ավելացել են 30%-ով` 31.12.2010 թվականի դրությամբ կազմելով 25.6 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, պարտավորություններն ավելացել են 84.9%-ով` կազմելով 13.1 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը փոփոխության չի ենթարկվել և կազմել է 12.5 մլրդ դրամ:
 
Ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են կազմել ավանդները բանկերում (52.1% տեսակարար կշիռ), բանկային հաշիվները (13.0% տեսակարար կշիռ), արժեթղթերում ներդրումները (10.0% տեսակարար կշիռ) և ուղղակի ապահովագրության գծով ապահովադիրներից ստացվելիք գումարները (7.2% տեսակարար կշիռ):
 
Ապահովագրական ընկերությունների պարտավորությունների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են կազմել ապահովագրության կանխավճարները (49.1% տեսակարար կշիռ), չվաստակած ապահովագրավճարների պահուստը (15.2% տեսակարար կշիռ) և վերաապահովագրողներին փոխանցվելիք ապահովագրավճարները (13.9% տեսակարար կշիռ): Ապահովագրության կանխավճարների կտրուկ աճը պայմանավորված է հիմնականում ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) ներդրմամբ:
 
31.12.2010թ. դրությամբ շահույթով է աշխատել 2, իսկ վնասով` 7 ընկերություն: Շահույթով աշխատած ընկերությունների շահույթը կազմել է 161.1 մլն դրամ, իսկ վնասով աշխատածների վնասը` 1.14 մլրդ դրամ: Վնասը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2010 թվականին ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ պայմանագրերի գծով կատարել են ծախսումներ (գործակալական ցանցի ընդլայնման ծախսեր, միջնորդավճարներ գործակալներին, գովազդային, ներկայացուցչական և այլն), իսկ հավաքագրված ապահովագրավճարները հաշվապահորեն հաշվեգրվել են որպես եկամուտ միայն 2011 թվականին: Ընդհանուր առմամբ, ապահովագրական ընկերությունները 2010 թվականի ընթացքում աշխատել են 891 մլն դրամ վնասով:
 
Նշենք նաև, որ 31.12.2010թ. դրությամբ ապահովագրական ընկերություններն ունեցել են 50.5 հազար հատ գործող ապահովագրության պայմանագիր, որոնց ապահովագրական գումարների մեծությունը կազմել է 3.15 տրլն դրամ: Ապահովագրական գումարներից վերաապահովագրողներին փոխանցված ռիսկերի վերաապահովագրական գումարների մեծությունը կազմել է 2.5 տրլն դրամ կամ ապահովագրական գումարների 79.7%-ը:
21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6