29/03/2011 13:21
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր` մարտի 29-ին տեղի է ունեցել 07 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT07175118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 630 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 630 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 991 189 873 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.5303 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.7717 տոկոս: Աճուրդին մասնակցել են 3 դիլեր:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
