31/03/2011 11:35
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ «ՆՈՐ ՆՈՐՔ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԲՆԱԿԱՆՈՆ ՌԻԹՄՈՎ
«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մարտի 30-ի առավոտից վերականգնվել է բանկի «Նոր Նորք» մասնաճյուղի աշխատանքը. այն իրականացվում է բնականոն ռիթմով: Աշխատանքային ռեժիմով սահմանված կարգով, առավոտյան 9.30-ից մինչև հետկեսօրի 17.00-ն, մասնաճյուղը սովորական ռիթմով իրականացնում է հաճախորդների սպասարկում: «Կոնվերս բանկը» տեղեկացնում է նաև, որ բանկի աշխատակիցների և հերթապահ ոստիկանի կողմից ցուցաբերված սառնասրտության և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, հաջողվել է վնասազերծել զինված հարձակման միջոցով վերոնշյալ մասնաճյուղը կողոպտելու փորձը՝ չվտանգելով աշխատակիցների և հաճախորդների կյանքը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանը գլխարկով դեմքը ծածկած վիճակում մուտք էր գործել Գայի պողոտայի 10/12 հասցեում գտնվող Կոնվերս բանկի «Նոր Նորք» մասնաճյուղ և «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6695 դոլար: Հանցագործությունը կանխվել էր նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
