01/04/2011 17:07
ՀՀ ԿԲ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
Մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում հայաստանյան բանկերի կողմից գնվել է 78,357,731 ԱՄՆ դոլար` 368.01 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 75,267,848 ԱՄՆ դոլար` 369.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 369.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միևնույն ժամանակ, միջբանկային շուկայում իրականացվել է 3,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
19:47 04/09/26
