ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2008-20012ԹԹ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
ՀՀ Կառավարությունը հաստատել է զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող 2008-2012թթ. միջոցառումների ծրագիրը: Այն մշակվել է զբոսաշրջության զարգացման հայեցակարգով սահմանված պետական քաղաքականության սկզբունքների համաձայն, հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները: 2008-2012թթ. ընթացքում իրականացվելիք ծրագրով նախատեսված միջոցառումներն ուղղված են ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավմամը, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, կառուցվածքային բարեփոխումներին, Հայաստանի` որպես զբոսաշրջային երկրի նկարագրի զարգացմանն ու համաշխարհային շուկայում ներկայացմանը, ներդրումների ներգրավմանը եւ տրանսպորտային համակարգի բարելավմանը: Միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով, ծրագրով նախատեսվել է պետական ու մասնավոր հատվածների, ինչպես նաեւ միջգերատեսչական համագործակցություն: