08/04/2011 13:45
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՍՏԱՑԵԼ Է 213 ԲՈՂՈՔ
2011 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ 213 բողոք: Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկացնում են Հաշտարարի գրասենյակից` քաղաքացիների` ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող զանգերն ու այցելությունները գրասենյակ բազմաթիվ են եղել:
Ընդհանուր առմամբ, ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 213 բողոքներից 60-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասը իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ և, ըստ էության, չեն պարունակում գույքային պահանջ): Հաշտարարի քննությանը ենթակա 153 բողոքներից 34-ն առաջին եռամսյակում ստացվել են գրավոր տեսքով, ընդ որում այս գրավոր բողոքներից 15-ն ուղղված են եղել բանկերի դեմ, 14-ն` ապահովագրական ընկերությունների դեմ (որոնցից միայն 2-ն են կապված եղել ԱՊՊԱ-ի հետ) և 5-ը` գրավատների դեմ: Հատկանշական է, որ ի օգուտ Հաճախորդի կայացված որոշումների արդյունքների համաձայն փաստացի հատուցվող գումարը կազել է 187350 ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ Հաշտարարի գրասենյակը 2011 թվականի մարտ ամսվա ընթացքում ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ 87 բողոք, որոնցից 28-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից: Հաշտարարի քննությանը ենթակա 59 բողոքներից 24-ը մարտ ամսին ստացվել են գրավոր տեսքով:
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
Արծաթ
403.85
+1.98
10:50 14/12/24
10:30 14/12/24
17:31 13/12/24