Տնտեսական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Վիետնամը բացել է սահմանները չպատվաստված զբոսաշրջիկների համար
17/03/2022 17:58
Կիսվել

Վիետնամը բացել է սահմանները չպատվաստված զբոսաշրջիկների համար

Վիետնամը բացել է սահմանները միջազգային ճանապարհորդների համար եւ երկու տարվա սահմանափակումներից հետո վերականգնել 14-օրյա անայցագիր մուտքը 13 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների համար՝ առանց հաշվի առնելով մուտք գործող անձանց պատվաստման կարգավիճակը:

Այդ մասին ասվում է երկրի առողջապահության նախարարության՝ մարտի 16-ին եւ 17-ին հրապարակված հրամանագրում, որն ստորագրվել է մարտի 15-ին: Նոր կանոնների համաձայն, օդային ճանապարհով Վիետնամ մուտք գործող օտարերկրյա զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է միայն ՊՇՌ-թեստ՝ թռիչքից 72 ժամ առաջ կամ Էքսպրես-թեստ, որը պաշտոնական լաբորատորիայում արվել է թռիչքից 24 ժամ առաջ, ասվում է փաստաթղթում:

Զբոսաշրջիկը պարտավոր է ուշադրություն դարձնել սեփական ինքնազգացողությանը եւ մրսածության ախտանաշաններ հայտնվելու դեպքում դրանց մասին երկրի բժշկական իշխանություններին հաղորդել PC-COVID շարժական հավելվածի միջոցով, որը նա պետք է իր շարժական սարքի մեջ ներբեռնի Վիետնամ ժամանելուց հետո: Չնայած այն բանին, որ Վիետնամում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակումների ամենօրյա թվաքանակն առայժմ մնում է բարձր, գերակշռող շտամն օմիկրոնն Է, եւ հոսպիտալացումների ու հիվանդության ծանր ընթացքով դեպքերի քանակը մեծ չէ եւ շարունակում է նվազել, ասվում է փաստաթղթում:

COVID-19-ի դեմ լրիվ պատվաստումների մակարդակը երկրի չափահաս բնակչության շրջանում կազմում է ավելի քան 98 տոկոս: 14-օրյա անայցագիր մուտքը Վիետնամ այժմ, ինչպես եւ COVID-19-ի համավարակից առաջ, թույլատրված է 13 երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի եւ Բելառուսի քաղաքացիներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33