Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է COMMERZBANK-Ի ՄՐՑԱՆԱԿԻՆ`  SWIFT ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՈՐԱԿ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
19/04/2011 09:52
Կիսվել

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է COMMERZBANK-Ի ՄՐՑԱՆԱԿԻՆ` SWIFT ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՈՐԱԿ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գերմանական Commerzbank-ը Արդշինինվեստբանկին շնորհել է մրցանակ` SWIFT համակարգով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:

Արդշինինվեստբանկի կողմից Commerzbank-ի միջոցով կատարված փոխանցումների շուրջ 99 տոկոսը համապատասխանել են պահանջվող միջազգային ստանդարտներին, ինչի շնորհիվ Commerzbank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային գործոնի միջամտության:  Այս մրցանակը մեկ անգամ ևս վկայում է Արդշինինվեստբանկի անձնակազմի աշխատանքային բարձր պատասխանատվության, մասնագիտական հմտության և արհեստավարժության մասին:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի խոսքերով. ՙՆման մրցանակները մեզ պարտավորեցնում են լինել առավել ուշադիր և պատասխանատու, թե’ մեր հաճախորդների, և թե’ արտերկրի գործընկեր բանկերի նկատմամբ: Օրերս մենք հանդիպում ենք ունեցել Commerzbank-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վստահություն ենք հայտնել մեր բանկերի միջև հետագա համագործակցության խորացման և ամրապնդման վերաբերյալ: Հավաստիացնում եմ, որ Արդշինինվեստբանկը շարունակելու է մնալ վստահելի և հուսալի գործընկեր իր բոլոր` թե’ բանկային և թե’ ոչ բանկային հաճախորդների համար՚:

Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` վարկերի տրամադրում, քարտային ծառայություններ, ավանդների ընդունում, հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով: Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացել է Moody”s-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") «D-» վարկանիշին: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2008 սերտիֆիկատ:

Comerzbank-ը առաջատար եվրոպական բանկերից մեկն է, որը մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12