ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿԱՅԱՑԵԼ Է ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Ապրիլի 21-ին տեղի է ունեցել 11 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT11077110 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 915 մլն դրամ, որից մրցակցային` 915 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 600 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 588 629 047 դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0316 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.1900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր: