Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՈՒՏ ՎԵԼԼԻՆԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ ԿԲ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԻ ՀԵՏ
21/04/2011 19:29
Կիսվել

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՈՒՏ ՎԵԼԼԻՆԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ ԿԲ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԻ ՀԵՏ

Աշխատանքային երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Նիդեռլանդների բանկի նախագահ դոկտոր Նուտ Վելլինկը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` Նիդեռլանդների բանկի նախագահն այսօր հանդիպել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և Խորհրդի անդամների հետ:

Դոկտոր Նուտ Վելլինկի այցելության առթիվ Կենտրոնական բանկում կազմակերպվել էր կլոր սեղան բանկային վերահսկողության թեմայով, որին մասնակցում էին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և հանձնաժողովի անդամ Արեգ Բարսեղյանը, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և փոխնախարար Վարդան Արամյանը, բանկերի գործադիր տնօրեններ, ԿԲ վարչության պետեր:

Կլոր սեղանի ժամանակ ներկայացվել է «ՀՀ ֆինանսական համակարգի և վերահսկողական մոդելի պատմական զարգացումները» զեկույցը, որից հետո դոկտոր Նուտ Վելլինկը հանդես է եկել «Վերահսկողական ճարտարապետության նոր միտումները կենտրոնական բանկի կառուցվածքում, թե՞ դրանից դուրս» թեմայով ելույթով:

Նա նշել է, որ համաշխարհային ֆինանսական համակարգի վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին, որ վերահսկողական և մոնետար գործառույթները մեկ տանիքի ներքո միավորելը ներկա դրությամբ լավագույն մոդելն է, քանի որ մի քանի երկրներում առանձնացված վերահսկողությունը ձախողվել է: Նա կարևորել է այն հանգամանքը, որ կենտրոնական բանկերից կողմից անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կընձեռի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել վերահսկողության ոլորտում:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհակալություն հայտնելով հյուրին, նշել է, որ Նիդեռլանդների բանկը երկար տարիներ աջակցել և օգնել է Հայաստանի կենտրոնական բանկին ֆինանսական վերահսկողության զարգացման հարցում: Նա ասել է, որ Կենտրոնական բանկը հետաքրքրված է ուսումնասիրելու ապահովագրական ընկերությունների և կենսաթոշակային հիմնադրամների վերահսկողության ոլորտում Նիդեռլանդների փորձը:

ՏԵՂԵԿԱՆՔ


Դոկտոր Նուտ Վելլինկը ծնվել է 1943 թ-ին, սովորել Լեյդենի և Ռոտերդամի համալսարաններում, ունի տնտեսագիտության մագիստրոսի գիտական աստիճան: Աշխատել է Նիդեռլանդների ֆինանսների նախարարությունում, այնուհետև որպես գլխավոր գանձապետ, 1982 թ-ից եղել է Նիդեռլանդների Բանկի գործադիր տնօրենը, իսկ 1997 թ-ի հուլիսից բանկի նախագահն է: 4 տարի նախագահել է Միջազգային Հաշվարկների Բանկում և Տնօրենների Խորհրդում: Նուտ Վելլինկը զբաղեցնում է նաև Բանկային Վերահսկողության Բազելյան Հանձնաժողովի նախագահի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի Կառավարչի, Միջազգային Հաշվարկների Բանկի Տնօրենների Խորհրդի անդամի, Եվրոպայի Կենտրոնական Բանկի Կառավարման Խորհրդի և Գլխավոր Խորհրդի անդամի, Բանկային Գործունեության և Ռիսկերի հարցերով զբաղվող ՄՀԲ-Խորհրդի Հանձնաժողովի անդամի պաշտոնները: Մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ է:
AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01