26/04/2011 12:50
APPLE-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ «ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏ» IT ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Greenpeace միաջազգային բնապահպանական կազմակերպությունը կազմել է էկոլոգիայի հետ «բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող» IT ոլորտի ընկերությունների վարկանիշը, որի վերջին հորիզոնականում հայտնվել է ամերիկյան Apple ընկերությունը: Բնապահպանների հայտարարության համաձայն` Apple-ն օգտագործում է ածխային էկեկտրոկայանների էներգիան` կիրառելով շրջակա միջավայրն առավել աղտոտող տեխնոլոգիաներ: Ըստ բնապահպանների գնահատականների` Apple-ի գործունեության 54,4%-ը «կախված է» ածխից: Միևնույն ժամանակ, այս ցուցանիշը Facebook-ի մոտ կազմում է 53,2%, IBM-ի մոտ՝ 51,6%, Hewlett-Packard-ի մոտ՝ 49,4%, Twitter-ի մոտ՝ 42,5%:
Հատկանշական է, որ Greenpeace–ի վարկանիշային ցուցակում ընդգրկված առավել «կանաչ» IT-ընկերություններն են Yahoo-ն, Google-ն ու Amazon-ը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
