ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿԱՅԱՑԵԼ Է ՊԿՊ-ՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ` 11 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Ապրիլի 26-ին տեղի է ունեցել 11 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT11127113 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 522 մլն դրամ, որից մրցակցային` 520 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 2 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 412 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 404 109 483 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1289 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր: