Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«Կասպերսկի»-ն գործարկել է բիզնեսի համալիր պաշտպանության Kaspersky Symphony լուծումների նոր շարքը  
30/03/2022 13:59
Կիսվել

«Կասպերսկի»-ն գործարկել է բիզնեսի համալիր պաշտպանության Kaspersky Symphony լուծումների նոր շարքը  

«Կասպերսկի» ընկերությունը գործարկել է բիզնեսի համալիր պաշտպանության Kaspersky Symphony լուծումների նոր շարքը, որում իրագործվել է տեղեկատվական անվտանգության նկատմամբ էկոհամակարգային մոտեցումը։ Շարքը բաղկացած է միմյանց միջև սերտորեն ինտեգրված որոշակի լրակազմերով պրոդուկտների չորս մակարդակներից։ Ամենաբարձր մակարդակն իրենից ներկայացնում է XDR (Extended Detection and Response) դասի համալիր պաշտպանական լուծում, որը բարդ կիբեռգրոհների հայտնաբերման և արձագանքման ընդլայնված համակարգ է։ Սա նման տիպի առաջին ռուսաստանյան լուծումն է, որը նախատեսված է տեղային տեղադրման համար։

Kaspersky Symphony-ն ներառում է հետևյալ մակարդակները. Kaspersky Symphony Security`ֆիզիկական և վիրտուալ վերջակետային սարքերի հիմնարար պաշտպանություն (EPP); Kaspersky Symphony EDR՝ սեփական կիբեռպաշտպանության կառուցման համար սպառնալիքների հայտնաբերման և արձագանքման առաջավոր համակարգ (EDR); Kaspersky Symphony MDR՝ կառավարվող փորձագիտական պաշտպանություն (MDR) EDR-ի բազային գործառույթներով; Kaspersky Symphony XDR՝ ընկերության համապարփակ կիբեռանվտանգություն XDR ձևաչափով։ Ընդ որում, Kaspersky Symphony XDR-ը չի բացառում տեղեկատվական անվտանգության (ՏԱ) գոյություն ունեցող լուծումների հետ ինտեգրման հնարավորությունը և դրանով իսկ թույլ է տալիս պահպանել նախկինում կատարված ներդրումները։

Ինչպես նշում են ընկերության փորձագետները, Kaspersky Symphony XDR-ը կիրառելի կլինի տնտեսության ցանկացած ճյուղի ընկերությունների համար, սակայն դրա ֆունկցիոնալությունն առավել արդիական կլինի ֆինանսական կազմակերպությունների, պետական մարմինների, հեռահաղորդակցային ընկերությունների և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի սուբյեկտների համար: Դրանք ունեն ճյուղավորված ՏՏ ենթակառուցվածք և հաճախ դառնում են բարդ թիրախային գրոհների նպատակակետ։ «Կասպերսկի» ընկերության տվյալներով ՝ 2021-ին Ռուսաստանում նման մեկ միջադեպից  խոշոր ընկերությունների կրած վնասի միջին գումարը կազմել է գրեթե 700 հազար ԱՄՆ դոլար։

«Մենք նկատում ենք կիբեռանվտանգության հարցերում դեպի էկոհամակարգեր ընկերությունների ձգտումը։ Երբ բոլոր գործիքները սինքրոնացված են միմյանց հետ, և ցանկացած հարց կարելի է լուծել մեկ պատուհանի ռեժիմում, տեղեկատվական անվտանգության համակարգը դառնում է ավելի կառավարելի և, որպես հետևանք, ավելի արդյունավետ։ Դա օգնում է ՏԱ ծառայությանը կրճատել միջադեպերի հայտնաբերման և դրանց արձագանքման միջին ժամանակը, հեշտացնում է  փորձագետների աշխատանքը կադրերի պակասի դարաշրջանում, ազատում է ռեսուրսներ ռազմավարական խնդիրների լուծման համար: Այս ամենը նպաստում է ընդհանուր առմամբ բիզնեսի կայունության պահպանմանը»,- պարզաբանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում «Կասպերսկի» ընկերության կառավարիչ տնօրեն Միխայիլ Պրիբոչին։

 Kaspersky Symphony-ի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հղմամբ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52