30/04/2011 12:23
ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 31.3 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 57.3 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Ապրիլի 17-24-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 57.3 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում նախորդ շաբաթվա համեմատությամբ ՀՀ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով տրամադրվող վարկերի ծավալների աճ: Նշենք, որ ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 33.3 մլն ԱՄՆ դոլար:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
