Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
«Nasdaq»-ը շնորհավորել է հայկական ստարտափներին աջակցող Օրիոնին՝ $27 միլիոն ներդրումների համար
07/04/2022 13:01
Կիսվել

«Nasdaq»-ը շնորհավորել է հայկական ստարտափներին աջակցող Օրիոնին՝ $27 միլիոն ներդրումների համար

Աշխարհի խոշորագույն ֆոնդային բորսաներից մեկը՝ «Nasdaq»-ը շնորհավորել է «BAJ Accelerator»-ին և «Orion Worldwide Innovations»-ին՝ 2021 թվականին 27 միլիոն դոլար ներդրումների ներգրավման համար: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ներդրումներն ուղղվել են Security, SaaS, Robotics, FinTech և AI  ոլորտներում գործող հայկական ստարտափներին: «Օրիոնը» Նյու Յորքում հիմնադրված ընկերություն է, որը 2 տարի առաջ գրասենյակ է բացել նաև Հայաստանում: Եվս 20 միլիոն դոլարի գործարքներ ավարտական փուլում են։

Շնորհավորանքը հրապարակվել է Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում զետեղված «Nasdaq»-ի ահռելի լուսավահանակին (լուսանկարը կցված է): Մասնավորապես նշված է. ««Nasdaq»-ը շնորհավորում է «BAJ Accelerator»-ին և «Orion Worldwide Innovations»-ին՝ իր ծրագրերի մաս կազմող ընկերությունների համար 2021թ. 27 միլիոն դոլար ներգրավելու համար»:

«Մենք մեծ երախտագիտությամբ ընդունեցինք «Nasdaq»-ի այս գնահատանքը: Հայկական տաղանդները շատ առաջադեմ պրոդուկտներ են ներկայացնում, և ուրախ ենք, որ մեր միջոցով աշխարհում ավելի տեսանելի են դառնում հայկական ստարտափների հաջողությունները: Հունիսին առաջին անգամ կկազմակերպենք «Orion Summit 2022», որն առիթ կդառնա նաև ամփոփելու մեր պորտֆոլիոյի մաս կազմող առաջիկա միաեղջյուրների և հայկական ստարտափ էկոհամակարգի հետ համատեղ մեր ձեռքբերումները»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը։

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

«BAJ Accelerator»-ը աճն արագացնող ծրագիր է, որը նախատեսված է «Seed»-ից «Series A+» փուլերի ստարտափների համար: «BAJ Accelerator»-ը աշխարհում առաջինն է, որն «արագացնում է տեխնոլոգիաների զարգացումը», հասունացնում է ստարտափները` դարձնելով ներդրումների ենթակա: Ծրագիրն ընդգրկում է թեմաների տպավորիչ շրջանակ, այդ թվում՝ ֆինանսավորման, աճի, բիզնեսի, իրավաբանական, ներդրումների, ակադեմիական: «BAJ Accelerator»-ը իր արագընթաց զարգացումն է բերում «Քիչ խոսակցություններ, շատ գործարքներ» տեսլականով: 

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91