Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Եվրոպայում շոկոլադի օգտագործման պատճառով սալմոնելայի բռնկումներ են գրանցվել. ԵՄ-ն ուսումնասիրում է շուկան
07/04/2022 15:45
Կիսվել

Եվրոպայում շոկոլադի օգտագործման պատճառով սալմոնելայի բռնկումներ են գրանցվել. ԵՄ-ն ուսումնասիրում է շուկան

Եվրոպայում շոկոլադի օգտագործման պատճառով սալմոնելայի դեպքերի բռնկումները գրավել է Եվրամիության ուշադրությունը: Դեղերի եվրոպական գործակալությունը (European Medicines Agency) ապրիլի 6-ին հայտարարել է, որ ուսումնասիրում է արձանագրված մի քանի տասնյակ դեպքերը: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ սալմոնելա է հայտնաբերվել առնվազն 9 երկրում:

Դեղերի եվրոպական գործակալությունը հայտնել է, որ գրանցված դեպքերը մեծամասամբ մինչև 10 տարեկան երեխաների շրջանում են: Գործակալությունից հայտնել են, որ Kinder-ի շոկոլադե ձվերը ևս ներգրավված են, սակայն չի հստակեցրել, թե արդյոք խնդիրը բացառապես այդ արտադրանքի հետ է կապված:

Ուշագրավ է, որ իտալական Ferrero ընկերությունն ապրիլի 6-ին հետ է կանչել շոկոլադե Kinder Surprise ձվերի և այլ ապրանքների խմբաքանակներն Իսպանիայից: Ապրիլի 4-ին դրանք հետ էին կանչվել Բրիտանիայից և Իռլանդիայից: Ընկերությունը քայլը նախազգուշական է որակել՝ հայտարարելով, թե շուկայում գտնվող Kinder-ի որևէ ապրանքի մեջ սալմոնելա չի հայտնաբերվել:

«Գրանցված դեպքերն աչքի են ընկնում երեխաների շրջանում հոսպիտալացումների մեծ թվով, նրանցից ոմանք ունեն ծանր կլինիկական ախտանիշներ, ինչպիսին է արյունոտ փորլուծությունը»,- հայտնել են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնից:

Դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Մեծ Բրիտանիայում՝ 63 դեպք: Դեպքեր են գրանցվել նաև Ֆրանսիայում, Իռլանդիայում, Բելգիայում, Գերմանիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Շվեդիայում և Նորվեգիայում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45