03/05/2011 11:14
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՓԱՅԱՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 75%-Ը
2011 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ-ում գործող 21 առևտրային բանկերի փաստացի լրացված կանոնադրական հիմնադրամը կազմել է 210.9 մլրդ դրամ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` ՀՀ առևտրային բանկերի կանոնադրական հիմնադրամի համախառն ծավալը եռամսյակային կտրվածքով աճել է շուրջ 3.5%-ով: Հատկանաշական է, որ մարտ ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող բանկերի կանոնադրական հիմնադրամում ոչ ռեզիդենտների փայամասնակցությունը կազմել է շուրջ 75% (158 մլրդ դրամ): Այս ցուցանիշը հունվար-մարտ ժամանակահատվածում նախորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 4.8%-ով:
Ներկայացված տվյալների համաձայն, հայաստանյան բանկերի գլխավոր պահուստը 2011 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 15 մլրդ դրամ:
Նշենք նաև, որ մարտի 31-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 8,2 մլրդ դրամ, իսկ նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը` 81.7 մլրդ դրամ:
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 335.0 մլրդ դրամ: Ցուցանիշը հաշվետու եռամսյակում աճել է 5.1%-ով:
Ներկայումս Հայաստանում գործում է 21 բանկ (411 մասնաճյուղ):
03/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.52
-0.01
Եվրո (EUR)
428.04
-1.08
Ռուբլի (RUR)
4.9908
-0.0721
Լարի (GEL)
138.32
-0.05
Արծաթ
903.54
+7.14
