Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ը  ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՎԶԵԲ-Ի ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ
03/05/2011 16:48
Կիսվել

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՎԶԵԲ-Ի ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Այսօր` մայիսի 3–ին, Երևանում, «Հրազդան» հյուրանոցում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի մասնակցությամբ, տեղի ունեցավ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամի կողմից (АrmSEFF)  անցկացվող տեղեկատվական սեմինար` «Ինչպե՞ս օգտվել ArmSEFF-ի ֆինանսավորման և տեխնիկական օժանդակության հնարավորություններից» թեմայով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Անելիք Բանկ» ՓԲԸ-ից:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հայաստանյան բանկերից միակն է, որը 2010 թվականին ներգրավվեց էներգախնայողական համակարգերի ներդրման և վերականգնվող էներգետիկայի վարկավորման ծրագրում` կնքելով 3.0 մլն ԱՄՆ դոլար գումարի համապատասխան պայմանագիր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) հետ:

«Այս ծրագիրը, որը միտված է էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորմանը, համալրեց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի կողմից առաջարկվող վարկային ծրագրերը: Նրա առավելությունները կայանում են ոչ միայն վարկավորման մրցակցային պայմաններում, այլ նաև անվճար խորհրդատվության մեջ, որը, կարծում եմ, բավական պահանջված է Հայաստանի վարկառուների համար», – ասաց Անելիք Բանկ-ի Վարկավորման վարչության պետ Հայկ Գրիգորյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ.-ին: Բանկը համագործակցում է ՀՀ-ում գործող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերի հետ: Բանկն ունի նաև սեփական Դրամական Փոխադրումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի գրեթե 90 երկրների 63 000 սպասարկման կետերում: Այն միակն է հայկական բանկերի մեջ, որը ՌԴ-ում ունի "Անելիք Ռու" ՍՊԸ դուստր բանկ:

Բանկի ակտիվները 2010 թ.-ի արդյունքներով կազմել են շուրջ 60.1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 29.7  միլիարդ դրամ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի թիվը ներկայումս  11-ն է:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92