03/05/2011 19:37
FACEBOOK-Ը ԼՐՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԻ՞Ք
Ամերիկյան ինտերնետային «հսկաները», մասնավորապես, Facebook-ը, ինչպես նաև Google-ը և Yahoo-ն, լրտեսական ավտոմատացված համակարգերի մաս են կազմում և իրենց «հնարավորություններն» օգտագործում են ի նպաստ ամերիկյան հետախուզության: Նման կարծիք է հայտնել գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ զբաղվող Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը` ռուսական Russia Today-ին տված իր հարցազրույցում:
Ասանժը, մասնավորապես, ընդգծել է. «Facebook-ը մարդկության պատմության մեջ ստեղծված «ամենահանդուգն» լրտեսական գործիքն է, և Facebook-ի օգտագործողները պետք է գիտակցեն, որ թարմացնելով իրենց Facebook-յան էջը` իրենք ակամա դառնում են ամերիկյան հետախուզության աշխատակից` լրացնելով «լրտեսական» տեղեկատվական բազաները»: Ինչպես պարզաբանել է Ջուլիան Ասանժը` Facebook-ը հավաքագրում է մարդկանց վերաբերյալ ողջ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, տարիք, սոցիալական կապեր, հասցեներ, բնակության վայր, տվյալներ բարեկամների և հարազատների մասին, սովորույթներ և այլն) և «փոխանցում» այն ԱՄՆ հետախուզությանը:
Ինչ վերաբերում է Google-ին և Facebook-ին` Wikileaks-ի հիմնադիրը նշել է, որ վերջիններս նույնպես ունեն «հետախուզական» ուղղվածություն` տվյալների հավաքագրման իրենց ուղղվածությամբ:
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
Արծաթ
625.38
-22.92
18:47 26/10/26
17:32 26/10/26
16:26 26/10/26
15:26 26/10/26
