Սևանա լճի մակարդակն ապրիլին բարձրացել է 2 սանտիմետրով
2022 թվականի ապրիլ ամսի առաջին 18 օրերի ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սանտիմետրով՝ 1900 մետր 46 սանտիմետր նիշից հասնելով 1900 մետր 48 սանտիմետր նիշին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից՝ 2022 թվականի ապրիլի 18-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 48 սանտիմետր բարձրության վրա, որը, սակայն, 22 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Այս տարվա հունվարից մինչեւ ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 41 միլիոն 547 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։
Խոսրով Խլղաթյան