Աշխարհ

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 427.00-4.00
OIL:  BRENT - 78.16-0.50 WTI - 75.33-0.21
COMEX:  GOLD - 4309.20-0.69 SILVER - 70.70+1.14
COMEX:  PLATINUM - 1761.60-2.09
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.57+0.17 EUR/GBP - 1.1519-0.78
FOREX:  EUR/USD - 1.1519-0.78 GBP/USD - 1.3314-0.81
STOCKS RUS:  RTSI - 1076.11-1.05
STOCKS US: DOW JONES - 51492.55-0.98 NASDAQ - 26021.66-1.34
STOCKS US: S&P 500 - 7420.10-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 69902.25+0.72 TOPIX - 4013.23+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 24312.16-0.74 SSEC - 4108.08+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10508.61+0.14 CAC40 - 8430.79-0.20
STOCKS EUR:  DAX - 24934.67+0.10
17/06/2026  CBA:  USD - 368.06-0.15 GBP - 493.64-0.76
17/06/2026  CBA:  EURO - 426.84-0.65
17/06/2026  CBA:  GOLD - 51307-251 SILVER - 832.78-4.06
APPLE-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ GOOGLE-ԻՑ ԵՎ ՃԱՆԱՉՎԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԹԱՆԿ ԲՐԵՆԴԸ
10/05/2011 11:57
Կիսվել

APPLE-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ GOOGLE-ԻՑ ԵՎ ՃԱՆԱՉՎԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԹԱՆԿ ԲՐԵՆԴԸ

Ամերիկյան բարձր տեխնոլոգիական Apple բրենդը ճանաչվել է ամենաթանկն աշխարհում: Այն գնահատվել է 153 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է Millward Brown գործակալությունը` ներկայացնելով իր ամենամյա BrandZ Top 100 վարկանիշը: Հատկանշական է, որ Apple-ն այս վարկանիշում առաջին անգամ առաջ է անցել երբեմնի բացարձակ առաջատար Google-ից: Վերջին չորս տարիների ընթացքում Google-ն անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշը և այս տարի ապահովելով իր բրենդի արժեքի միայն 2% աճ (գնահատվում է 111.5 մլրդ դոլար)`  հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Ինչ վերաբերում է Apple-ին, ապա վերջինս մեկ տարվա ընթացքում գրանցել է իր բրենդի արժեքի 84% աճ:
 
Աշխարհի ամենաթանկ բրենդների BrandZ Top 100 վարկանիշի առաջին եռյակը եզրափակում է IBM-ը` 100,8 մլրդ դոլար «բրենդային» արժեքով: Վարկանիշի առաջին տասնյակում են հայտնվել նաև McDonald”s, Microsoft, Coca-Cola, AT&T, Marlboro, China Mobile և General Electric ընկերությունները, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 6-րդից 10-րդ հորիզոնականները: Այսպիսով, աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշում ընդգրկված են 9 ամերիկյան և 1 չինական ընկերություն:
 
Նշենք նաև, որ Facebook-ը, որը  BrandZ Top 100 վարկանիշում զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը, ճանաչվել է առավել արագ աճող բրենդը: Մեկ տարվա ընթացքում Facebook ապրանքային նշանի արժեքն աճել է 246%-ով (19,1 մլրդ դոլար):
17/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.15
Եվրո (EUR)
426.84
-0.65
Ռուբլի (RUR)
5.0357
-0.0438
Լարի (GEL)
138.76
+0.16
51307
-251
Արծաթ
832.78
-4.06