Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ – ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԳՆԱՃԸ ԿԳՏՆՎԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ
13/05/2011 11:15
Կիսվել

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ – ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԳՆԱՃԸ ԿԳՏՆՎԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ

Երեկ` մայիսի 12-ին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց 2010թ. ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը և արդեն այս տարվա` 2011թ. ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Նշվեց, որ 2010թ. մակրոտնտեսական զարգացումների հիմնական առանձնահատկությունը բարձր գնաճային միջավայրի ձեւավորումն էր: Վերջինս պայմանավորող հիմնական գործոններից էր միջազգային շուկայում պարենային ապրանքների գների կտրուկ աճը: Միևնույն ժամանակ, ներքին պահանջարկի եւ աշխատանքի շուկայի զարգացումների պայմաններում տնտեսությունում տարվա ընթացքում նկատվել են որոշակի գնաճային ճնշումներ, որոնք, ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, կազմել են 0.5-0.8 տոկոսային կետ: Այդուհանդերձ, դրամավարկային քաղաքականության խստացման պարագայում անգամ 2010թ. արձանագրվել են տնտեսության վարկավորման բարձր աճի տեմպեր` 26.7%, որն ավելի քան երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, եւ առավելապես պայմանավորվել է ԿԲ-ում բանկերի արտարժութային թղթակցային հաշիվների ավելցուկային միջոցների եւ արտերկրից ներգրավված վարկային ռեսուրսների օգտագործմամբ:

Ինչ վերաբերում է այս տարվա ԿԲ դիրքորոշմանը` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ 2011թ. սկզբին շարունակվող գնաճային զարգացումների պարագայում հաստատվել է 2011թ. ՀՀ դրամավարկային քաղաքանության ծրագիրը, որտեղ կանխատեսված գնաճն ունի հետեւյալ վարքագիծը. դեռեւս 2010թ. փոխանցվող առաջարկի շոկերով, այդ թվում` գյուղատնտեսական ապրանքների աննախադեպ բարձր գնաճով եւ հիմնական պարենային եւ հումքային ապրանքների միջազգային գների բարձրացմամբ պայմանավորված 2011թ. առաջին կեսում 12-ամսյա գնաճը պահպանվելու է բարձր մակարդակում: Նրա խոսքով` 12-ամսյա գնաճի կենտրոնական արժեքն առաջին կիսամյակի ավարտին կազմելու է ավելի քան 9%: 2011թ. տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացմամբ պայմանավորված տարվա երկրորդ կիսամյակից կանխատեսվում է գնաճի տեմպերի նվազում եւ տարվա վերջում տատանումների թույլատրելի միջակայքում դրա ձեւավորում:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37