Այլ Լուրեր

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 85.00-5.65 WTI - 81.19-4.11
COMEX:  GOLD - 4057.00+0.20 SILVER - 57.67+0.14
COMEX:  PLATINUM - 1654.20-0.27
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.58-0.15 EUR/GBP - 1.1506-0.18
FOREX:  EUR/USD - 1.1506-0.18 GBP/USD - 1.3426-0.40
STOCKS RUS:  RTSI - 890.25+0.87
STOCKS US: DOW JONES - 53178.41+1.32 NASDAQ - 25913.90+2.13
STOCKS US: S&P 500 - 7600.50+1.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63957.53+0.32 TOPIX - 3961.78+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25852.92-0.60 SSEC - 3822.28+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10857.70-0.10 CAC40 - 8613.82+1.22
STOCKS EUR:  DAX - 26001.31+1.45
04/08/2026  CBA:  USD - 367.01+1.03 GBP - 493.33+0.68
04/08/2026  CBA:  EURO - 422.5+0.74
04/08/2026  CBA:  GOLD - 47531+152 SILVER - 683.97+4.75
ԱՅՍ ՏԱՐԻ DIGITEC BUSINESS ՖՈՐՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒՆԻՍԻ 24-25-Ը
13/05/2011 11:37
Կիսվել

ԱՅՍ ՏԱՐԻ DIGITEC BUSINESS ՖՈՐՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒՆԻՍԻ 24-25-Ը

4-րդ ամենամյա DigiTec Business ֆորումը, որի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները, այս տարի տեղի կունենա հունիսի 24-25-ը` «Արմենիա Մարիոթ»  հյուրանոցային համալիրում:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) Հանրային կապերի ծառայությունից:

Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), իսկ գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառմանն իրենց մասնակցության մասին արդեն իսկ հայտնել են Շիրակ Տեխնոլոգիաներ, Շահումյան Մեդիա, Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս, Յունիքոմփ ընկերությունները, Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը և այլ կազմակերպություններ:

«Աշխարհի տարբեր երկրներում արդեն իսկ բարձր են գնահատվում հայկական ընկերությունների և մասնագետների կողմից մշակված արտադրանքը և տրամադրվող ծառայությունները: Ժամանակն է, որ այդ ներուժն օգտագործվի նաև տեղական շուկայում և ծառայի ներքին խնդիրների լուծմանը: DigiTec Business ֆորումը հենց այն տեղն է, որտեղ մեր տեղական ՏՀՏ ոլորտի ընկերությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նոր արտադրանքը, մշակումները, ծրագրային փաթեթները, ծառայությունները, իսկ պոտենցիալ օգտագործողները գնահատեն` որքանով այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացները, բարձրացնել տրամադրվող ծառայությունների որակը, նվազեցնել արտադրական ծախսերը և այլն»,- այս կապակցությամբ նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Օրեցօր աճում է գործարարների հետաքրքրությունը բիզնեսի կառավարման համակարգերի նկատմամբ, որոնք այսօրվա մրցակցային պայմաններում կրիտիկական դեր են խաղում արդի բիզնեսի զարգացման համար: Հաշվի առնելով այս ամենը` Միությունն իր կողմից առաջնային նպատակ է հայտարարել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության այլ ոլորտներում, և շատ ողջունելի է «ԱրմենՏել» ընկերության` որպես գլխավոր գործընկերոջ աջակցությունը բիզնես ֆորումին, ինչը կարծում ենք` նոր զարկ կհաղորդի միջոցառմանը»,-  ընդգծել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող ֆորումի շրջանակներում կիրականացվեն DigiTec Business ցուցահանդես, Տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:

ԻՏՁՄ անդամ ընկերությունների թիվն արագորեն աճում է:  2011թ.  մարտի 11-ի դրությամբ նրանց թիվը հասել է 56-ի: Միության անդամները Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, որոնք մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:

Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը:

04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
47531
+152
Արծաթ
683.97
+4.75