ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԿՊ-ՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 3 ՄԼՐԴ 410 ՄԼՆ ԴՐԱՄ
Այսօր` մայիսի 16-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39132129 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 410 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 410 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 395 465 779 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8782 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.3500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 10 դիլեր: