ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 2 ՄԼՐԴ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր` մայիսի 17-ին, տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 7 մլրդ 370 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 460 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 910 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 377 649 937 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.3896 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.4900 տոկոս:
Աճուրդին մասնակցել 7 գործակալ: