17/05/2011 15:00
ԱՊՐԻԼԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՍՏԱՑԵԼ Է 68 ԲՈՂՈՔ
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2011 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ 68 բողոք: Ինչպես տեղեկացում են Հաշտարարի գրասենյակից` ֆինանսական կազմակերպություններին վերաբերող այս 68 բողոքներից 22-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասը իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ և, ըստ էության, չեն պարունակում գույքային պահանջ):
Հաշտարարի քննությանը ենթակա 46 բողոքներից 11-ն ապրիլ ամսին ստացվել են գրավոր տեսքով: Ընդ որում, այս գրավոր ներկայացված այս 11 բողոքներից 7-ն ուղղված են եղել բանկերի դեմ, 4-ը` ապահովագրական ընկերությունների դեմ:
15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
Արծաթ
374.35
-10.88
10:50 16/11/24
10:30 16/11/24