Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է  ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿ
18/05/2011 15:09
Կիսվել

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելել է Գյումրի` Գյումրու տեխնոպարկի գործունեությունը տեղում ուսումնասիրելու, առաջիկա ծրագրերին ծանոթանալու և ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: 

«Գյումրու տնտեսական զարգացման» հիմնադրամի (ԳՏԶՀ) տնօրեն Գուրգեն Պարոնյանի ուղեկցությամբ Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Անանիա Շիրակացի» համալսարանի տարածքում ժամանակավոր տեղակայված ԳՏԶՀ գրասենյակ, որտեղ գործում են մի շարք ճարտարագիտական, մեխանիկայի, էլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության և գիտահետազոտական լաբորատորիաներ, ինչպես նաև եղավ «Դ-լինք» ընկերության հետազոտական կենտրոնում և նորաստեղծ «Տեխնոպոլ» և «Սեյսմիկ թեքնոլոջիզ» ճարտարագիտական ընկերություններում:

ԳՏԶՀ տնօրեն Գ. Պարոնյանը Էկոնոմիկայի նախարարին ծանոթացրել է Գյումրու տեխնոպարկում գործող ժամանակակից հետազոտական և կրթական մեխանիկայի և էլեկտրոնիկայի լաբորատորիաների աշխատանքներին, անդրադարձավ Գյումրու տեխնոպարկում գործող «Դ-Լինք» ցանցային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերության հետ համատեղ հետազոտական կենտրոնի գործունեությանը` նշելով, որ այն միակն է տարածաշրջանում, ինչպես նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է մուլտիմեդիայի լաբորատորիայի հիմնում:

Տիգրան Դավթյանը եղել է նաև «Տեխնոպոլ» և «Սեյսմիկ թեքնոլոջիզ» ընկերություններում, որոնք «Ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների բիզնես գաղափար 2010» մրցույթում հաղթող էին ճանաչվել և ֆինանսավորում ստացել: Ընկերությունների տնօրենները էկոնոմիկայի նախարարին տեղեկացրել են, որ ընկերություններից մեկը զբաղվում է թվայինհեռաչափական սեյսմիկ համակարգի, իսկ մյուսը` ուսումնական լաբորատոր և ցուցադրական սարքերի նախագծմամբ և արտադրությամբ` վստահեցնելով, որ իրենց նորարարական արտադրանքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում թե” տեղական շուկայում և թե”արտերկրում: 

Էկոնոմիկայի նախարարը շրջել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տարածքով, ծանոթացել ուսանողների հետբուհական կրթության կազմակերպման աշխատանքներին, համակարգչային ճարտարագիտության և վեբ տեխնոլոգիաների բաժնում ներդրվող ծրագրերին:

Տիգրան Դավթյանը եղել է նաև Գյումրու Մանկավարժական ինստիտուտի նախկին շենքում, որի շինարարական և վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո այստեղ կտեղակայվի ԳՏԶ հիմնադրամը, ինչպես նաև վերը նշված լաբորատորիաները, ընկերությունները և հետազոտական կենտրոնները: 

Գյումրու տեխնոպարկի կայացման ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքներին տեղում ծանոթանալուց հետո նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել շենքի վերանորոգման աշխատանքները և համոզմունք հայտնել, որ մոտ ապագայում արդյունքներն արդեն տեսանելի կլինեն:
 

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69