ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 4.140 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Մայիսի 19-ին տեղի է ունեցել 7 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB07172189 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 4 մլրդ140 մլն 250 հազար դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 800 մլն 250 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 340 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 722 618 120 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե¬րությունը 15.0532 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 15.2400 տոկոս:
Աճուրդին մասնակցել 7 գործակալ: