ՀՀ ԿԲ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 24-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ 2011թ. առաջին եռամսյակի գնաճի հաշվետվությունը, ՀՀ ԿԲ 2011թ. մարտի 31-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև ՀՀ ԿԲ 2010-2011 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքի «Պլատինի» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը:
Խորհրդի որոշմամբ լրացումներ և փոփոխություններ կատարվեցին «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ում:
Խորհուրդը որոշեց նաև վերաձևակերպել Վահրամ Պապոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 170, անհատ ձեռնարկատեր Վարդան Ղազարյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 657 և «ՖԱՍՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիաները: Ուժը կորցրած ճանաչվեցին «ՄԻՆԱՐՏ ԼԱՅՆ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 151 և «ԱԴԱԼԵՎ ՌԻԱ» ՍՊԸ-ի դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 14 լիցենզիաները: