ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է 10 ՀԱՇՎԱՊԱՀ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման այս տարվա 8-րդ քննության արդյունքները: Քննությանը մասնակցելու հրավեր է ուղարկվել 22 դիմորդի, որոնցից յոթը չեն ներկայացել քննությանը: Համաձայն հրապարակված տվյալների` քննությանը մասնակցած 15 դիմորդներից 10-ին շնորհվել է որակավորման վկայական: Որակավորման վկայականն ուժի մեջ է 5 տարի ժամկետով:
2011 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման քննությունների արդյունքներով 73 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 24.05.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 438 հաշվապահ: