Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
DIGITEC BUSINESS  ՖՈՐՈՒՄ 2011. ԿԱՊԱՀՈՎՎԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
25/05/2011 16:08
Կիսվել

DIGITEC BUSINESS ՖՈՐՈՒՄ 2011. ԿԱՊԱՀՈՎՎԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Այսօր` մայիսի 25-ին, տեղի ունեցավ մամուլի ասուլիս`  «DigiTec Business  ֆորում 2011. ե՞րբ հնարավոր կլինի ակնկալել տեխնոլոգիական առաջընթաց»  թեմայով:  Ասուլիսի շրջանակներում DigiTec Business  ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրեց այս տարի արդեն 4-րդ անգամ կազմակերպվող DigiTec Business  ֆորումի շրջանակներում նախատեսված միջոցառումները և նշեց այն առանձնահատկությունները, որոնցով կառանձնանա «DigiTec Business  ֆորում –  2011»-ը: Ասուլիսին ներկա էին նաև ֆորումի գլխավոր գործընկեր «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն  և ֆորումի պաշտոնական հովանավոր «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Ինչպես պարզաբանվեց ասուլիսի շրջանակներում`  «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորումի ընթացքում կիրականացվեն տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ, DigiTec Business ցուցահանդես, որի շրջանակներում ՏՀՏ ոլորտի շուրջ 40 ընկերություններ կներկայացնեն տեխնոլոգիական վերջին լուծումներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են պետական մարմինների և գործարարների համար: Նախատեսված է նաև Start up ֆորում, որին կմասնակցեն շուրջ 10 հայաստանյան նորաստեղծ ՏՀՏ ընկերություններ:

Ինչպես իր խոսքում նշեց ԻՏՁՄ գործադիր տնօերն Կարեն Վարդանյանը` ֆորումի մասնակիցներն ու այցելուները հիմնականում ամենաառաջադեմ ընկերություններն են: DigiTec բիզնես ֆորումին մասնակցում են այն ընկերությունները, որոնք լուրջ ամբիցիաներ ունեն իրենց բնագավառում, և այդ ամբիցիաներն իրականացնելու, ժամանակակից ու արդիական լինելու համար բիզնես լուծումներ կիրառելու անհրաժեշտություն են տեսնում»:  

«Լինելով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերություն` «ԱրմենՏել»-ը մի կողմից հանդիսանում է բարձր տեխնոլոգիական լուծումների պատվիրատու, մյուս կողմից` մատակարար: Այսօր դժվար է պատկերացնել մի բնագավառ, որտեղ բարձր տեխնոլոգիաները վճռորոշ դերակատարում չունենան: Այս առումով չափազանց մեծ է DigiTec Բիզնես ֆորումի դերը, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումն իրենց բիզնեսում», – իր խոսքում նշեց  «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:  

«ՏՀՏ արտադրանքների լայնածավալ օգտագործումը ինչպես պետական կառույցներում, այնպես էլ մասնավոր հատվածում, մեծապես խթանում է մրցունակության և արտադրողականության բարձրացմանը: «Մայքրոսոֆթ»-ի համար բիզնես ֆորումը յուրահատուկ հնարավորություն է ներկայացնելու իր ամենաարդիական ծրագրային փաթեթները, հանդիպել առկա և պոտենցիալ գործընկերների և հաճախորդների հետ, քննարկել համագործակցության բոլոր հարցերը և հնարավերությունները, հայտարարել նոր նախաձեռնությունների մասին»,- ասաց  «Մայքրոսոֆթ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Հատկանշական է, որ ֆորումին մասնակցելու է նաև Սինգապուրից հատուկ ժամանած պատվիրակությունը, որը  ֆորումի ընթացքում կներկայացնի աշխարհի ամենաաղքատ երկրից ամենազարգացող պետություններից մեկը  դառնալու սինգապուրյան փորձը, ինչը հետաքրքիր կլինի թե՛ տեխնոլոգիական ոլորտի, թե կառավարության, թե՛ գործարարների համար: DigiTec բիզնես ֆորումին զուգահեռ կանցկացվի նաև հայ-վրացական բիզնես ֆորում, որի նպատակն է խթանել 2 երկրների բիզնես համագործակցությունը:

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող DigiTec Բիզնես ֆորումը, որի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները,  այս տարի տեղի կունենա հունիսի 24-25-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում, որին զուգահեռ կանցկացվի նաև  Մայքրոսոֆթ Նորարարության ֆորումը (Microsoft Innovation Forum):
06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73