Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում 
17/05/2022 17:09
Կիսվել

Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում 

Ամերիաբանկի և իտալական Banca Popolare di Sondrio բանկի համատեղ նախագիծը, որն ուղղված է ջրային և էներգետիկ ռեսուրսների պահպանմանը, արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2021. Կանաչ առևտուր» մրցանակին:

Այդ մասին հայտարարվել է ՎԶԵԲ-ի 2022թ. ամենամյա ժողովի և գործարար համաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում: Առանձին մրցանակաբաշխության ժամանակ հատուկ ուշադրության արժանացան Կանաչ առևտրի խթանման ծրագրի (ԱԽԾ) առավել ակտիվ մասնակից բանկերը:

Այս համատեղ ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել և տեղադրվել շշալցման ժամանակակից հոսքագիծ, որի շնորհիվ կարելի է ապահովել Հայաստանի 440 տնային տնտեսությունների կողմից սպառվող մաքուր ջրի տարեկան ծավալին համարժեք խնայողություն:

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը նշել է. «Սա ՎԶԵԲ-ի կողմից առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շատ կարևոր գնահատական է: Առևտրի խթանման ծրագիրը նպաստում է միջազգային արդյունավետ համագործակցությունը, ինչպիսին է մեր  գործընկերությունը Banca Popolare di Sondriօ բանկի հետ, որն անմիջական ազդեցություն է գործում մարդկանց և համայնքների առօրյայի վրա: Մենք ավելի կընդլայնենք մեր ակտիվ գործունեությունն առևտրի ֆինանսավորման ոլորտում, ինչը համահունչ է բիզնեսի վարման մեր պատասխանատու քաղաքականությանը, որն ուղղված է Հայաստանի ռեսուրսարդյունավետ և էկոլոգիապես կայուն ապագային»: 

Ամերիաբանկը ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն` ստեղծելու կայուն միջավայր և աջակցելու հաճախորդների անցմանը դեպի ածխածնային չեզոք տնտեսություն: Այդ նպատակով ծրագրերի ֆինանսավորման հարցում Բանկը ներդրել է «կանաչ» և էկոլոգիապես մաքուր մոտեցում, որը և կիրառում է իր ընթացիկ գործունեության մեջ:

2009 թվականից ի վեր Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների և խոշոր ներդրողների աջակցությամբ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում ֆինանսավորել է ավելի քան 225 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի ծրագրեր: 

2020թ. Ամերիաբանկը դարձավ առաջին բանկը Հայաստանում, որը տեղաբաշխեց իր «կանաչ» պարտատոմսերը հրապարակային առաջարկի միջոցով և տարածաշրջանում ստանձնեց «կանաչ» պարտատոմսերի թողարկման գծով առաջատարը լինելու պարտավորությունը:

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6