ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 29.4 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 41.2 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.2 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում նախորդ շաբաթվա համեմատությամբ ՀՀ բանկերը գրանցել են դրամ տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալի աճ և դոլարով տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալի անկում:
Նշենք, որ մայիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 49.2 մլն ԱՄՆ դոլար: