30/05/2011 17:25
ԵՐԵՔ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 42 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների կազմը և կառուցվածքը ներկայացնող տեղեկատվություն, որի համաձայն 2011 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները (համախառն արտաքին ակտիվները` ազատ փոխարկելի արժույթով) կազմել են 1 823.4 մլն դոլար: Ցուցանիշը եռամսյակի սկզբի համեմատությամբ կրճատվել է շուրջ 2%-ով: Տարեկան կտրվածքով գրանցվել է ցուցանիշի 4% ակում:
ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ պահուստները ԱՄՀ-ում կազմել են 31.5 մլն դոլար (ՀԻՓ):
Նշենք, որ 2010 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները (համախառն արտաքին ակտիվները` ազատ փոխարկելի արժույթով) կազմել էին 1 911,2 մլն դոլար, իսկ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` 1 865.8 մլն դոլար:
06/05/2026
դրամ
Դոլար (USD)
370
-0.44
Եվրո (EUR)
436.12
+3.22
Ռուբլի (RUR)
4.934
+0.0334
Լարի (GEL)
137.79
-0.15
Արծաթ
873.57
+2.48
17:27 06/05/26
15:57 06/05/26
