Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԲԱՐՔԵՄՓ ԵՐԵՎԱՆ 2011»-Ը
02/06/2011 16:30
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԲԱՐՔԵՄՓ ԵՐԵՎԱՆ 2011»-Ը

Մոտ 500 ՏՏ մասնագետ, ճարտարագետներ, ծրագրավորողներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ հունիսի 4-5-ը կհավաքվեն Երևանում` մասնակցելու «ԲարՔեմփ Երևան 2011» ոչ պաշտոնական կոնֆերանսին: Երևանում, Ամերիկյան Համալսրանի Փարամազ Ավեդիսյանի մասնաշենքում անցկացվող ոչ պաշտոնական կոնֆերանսի մասնակիցները կքննարկեն տարածաշրջանում և աշխարհում համացանցային տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի զարգացումները:

ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Սիլիքոն Վելլեյում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ Այն նաև անվանում են (չ)կոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։

ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։

«ԲարՔեմփ Երևան 2011»-ի հովանավորներն ու աջակիցներ են Բիլայնը, Ինտերնյուսը՝ Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակներում, ՅուԷսԷյԱյԴիի ֆինանավորմամբ, Օպերա Սոֆթվերը, Դիմ Քոմունիքեյշնսը և ՊանԱրմենիան․նեթը:

«BarCamp շարժումը շատ արագ ճանաչվածություն է ձեռք բերում տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիաների մասնագետների շրջանում: Դա զարմանալի չէ, քանի որ “չկոնֆերանսի” ձևաչափը հավասարեցնում է կորպորացիաների ղեկավարներին և շարքային օգտագործողներին, սկսնակ և հազարավոր ընթերցող ունեցող բլոգերներին: Մենք արժևորում ենք BarCamp-ի ազատ ստեղծագործ ոգին` այստեղ ողջունելի են օրիգինալ գաղափարներ և չկա կեղծ հեղինակությունների հանդեպ արձանագրային պաշտում: Լինելով Հայաստանում ինտերնետի զարգազման առաջատար, մեր ընկերությունը գիտակցում է BarCamp-ի կարևորությունը որպես նորարարական սոցիալական երևույթ», – միջոցառման կապակցությամբ նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: 

«Մեզ հետաքրքիր է բարքեմփային շարժումը, քանի որ այն մարդկանց այլընտրանքային լրատվության ռեսուրսների հնարավորություններն ու զարգացումները անկաշկանդ մթնոլոտում քննարկելու հնարավորություն է տալիս: Բարքամփի ձևաչափի օգնությամբ երիտասարդները, որոնց մեծ շատ են նաև լրագրողները տեղեկանում են ինտերնետային տեխնոլոգիաների վերջին զարգացումներին»,- ասել է Մամուլի աջակցության Ինտերնյուս հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

«ԲարՔեմփ Երևան 2011»-ին հատուկ հյուրի կարգավիճակում զեկուցումներ կկարդան  Վիմպելկոմից ԱՊՀ երկրներում հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Մինաևը և հաղորդակցության մենեջեր Եկատերինա Տուրցևան, ռուսաստանցի հայտնի բլոգեր Դմիտրի Չերնիշևը (mi3ch), Օպերա Սոֆթվերը ներկայացնող Չարլզ ՄքՔեթիՆևիլը, Հոլանդիայից տեխնիկական և սոցիալական զարգացման մասնագետ Ադրիանուս Վերմենհովենը և ԲիԲիՍի Ուորլդ Նյուզի հաղորդավար, ԲիԲիՍիի սոցիալական մեդիա ուղեցույցի հեղինակներից Փունեհ Ղոդուսին:

(չ)կոնֆերանսին մասնակցելու համար կարելի է գրանցվել Բարքամփ Երևանի կայքում՝ www.barcamp.am:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2