Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Կենտրոնական բանկ. հրապարակվել է դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, 2021թ 2եռ – 2022թ 1եռ
01/06/2022 18:04
Կիսվել

Կենտրոնական բանկ. հրապարակվել է դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, 2021թ 2եռ – 2022թ 1եռ

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2021 թ. 2-րդ եռ. – 2022 թ. 1-ին եռ.)։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկից։

2021 թվականի 2-րդ եռամսյակից 2022 թվականի 1-ին եռամսյակն ընկած ժամանակահատվածում Հայաստանում պահպանվել է բարձր գնաճային միջավայր: Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառման պարագայում զգալիորեն թուլացավ համավարակի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա:  Արդյունքում՝ հաշվետու ժամանակահատվածում դիտվել է տնտեսական ակտիվության և ամբողջական պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ տեմպերով վերականգնում: Միաժամանակ, պահանջարկի աճի պայմաններում, արժեշղթաների խաթարումների դրսևորմամբ զգալիորեն ընդլայնվել է արտաքին գնաճային միջավայրը: 2022 թ. առաջին եռամսյակում վերջինիս  գումարվեց փետրվարի վերջից ռուս-ուկրաինական հակամարտության սրման և Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցների կիրառման ազդեցությունը՝ արտահայտվելով ապրանքահումքային միջազգային շուկաներում աննախադեպ մեծ անորոշությունների ձևավորմամբ: Ստեղծված իրավիճակում ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով ՀՀ ապրանքային շուկայի գներին է փոխանցվել գնաճային զգալի ազդեցություն, ինչն իր հերթին արտահայտվել է գնաճային սպասումների և ռիսկերի ավելացմամբ։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և առաջնորդվելով գների կայունության նպատակի ապահովման սկզբունքով՝ հաշվետու ժամանակահատվածում ԿԲ-ն շարունակել է վարել դրամավարկային խթանող դիրքը չեզոքացնելու քաղաքականություն՝ աստիճանաբար բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը: Այսպես՝ հաշվետու մեկ տարվա ընթացքում քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է ընդհանուր հաշվով 3.75 տոկոսային կետով և 2022 թ. մարտին սահմանվել 9.25%: Նման քաղաքականության արդյունքում, արտաքին գնաճային ֆոնի պայմաններում, մեղմվել են ներքին գնաճային միջավայրի ընդլայնման տեմպերը: Հաշվետու ժամանակահատվածի սկզբի՝ 2021 թ. մարտի 5.8% գնաճի դիմաց 2022 թ. մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 7.4%։ ԿԲ կողմից կանխատեսվում է, որ միջնաժամկետ 3 տարվա հորիզոնում գնաճի տեմպը աստիճանաբար կթուլանա և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Հաշվետվությունն ամբողջությամբ

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91