06/06/2011 15:48
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԿՊ-ՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 3 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Հունիսի 6-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52046123 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 250 մլն 300 հազար դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 50 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 200 մլն 300 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 356 759 381 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.4415 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.7500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 10 դիլեր և գանձապետական պահառուն:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
