Այլ Լուրեր

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Մեկնարկել է ասպիրանտների աջակցության ծրագիրը։ PMI Science
07/06/2022 15:32
Կիսվել

Մեկնարկել է ասպիրանտների աջակցության ծրագիրը։ PMI Science

PMI Science-ի աջակցությամբ արդեն 5-րդ տարին շարունակ հնարավորություն է ընձեռվում երիտասարդ գիտնականներին զբաղվել իրենց բուն գիտական հետազոտություններով, կարիերայով՝ առանց ֆինանսական խնդիրների մասին անհանգստանալու։ Ծրագիրն իրականացվում է  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։

Ասպիրանտների աջակցության այս ծրագիրը նպատակ ունի աջակցել երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։ 2018թ-ից 12 համալսարանների և հետազոտական ինստիտուտների, ինչպիսիք են Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Հայ-ռուսական համալսարան և այլն, 40 ասպիրանտներ արդեն ներգրավվել են ծրագրում՝ գրանցելով էական առաջընթաց իրենց հետազոտություններում։

Ծրագրի շրջանակում ընտրված ասպիրանտներն իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ամսեկան  360 հազար ՀՀ դրամի չափով ֆինանսավորում։

Շահառուները կներգրավվեն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ գիտական նորարարական նախագծերում, ինչպես նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտի փորձառու մասնագետների հետ։

Ընթացքը

Նախընտրական փուլում հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ իրենց հետազոտական նախագիծը ներկայացնելու նպատակով։

Ինչպե՞ս դիմել

Ծրագրին մասնակցելու համար  պետք է լրացնել առցանց հայտադիմումը՝կցելով հետևյալ փասթաթղթերը․

  1. Ասպիրանտի/հայցորդի և գիտական ղեկավարի ինքնակենսագրությունը(CV)
  2. Գիտական ղեկավարի կողմից աջակցության նամակ․
  3. Հետազոտական նախագծի առաջարկը։

Պահանջներ

Ասպիրանտների աջակցության ծրագրին մասնակցելու համար կան սահմանված համապատասխանության պահանջներ, ըստ որի հայտատուները պետք է՝

  1. Աշխարհի տարբեր հետազոտական ինստիտուտներից կամ համալսարանների որևից մեկում լինեն ասպիրանտ կամ հայցորդ։
  2. Ներկայացնեն հետազոտական աշխատանք, որը համապատասխանում է ծրագրի ոլորտներին։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի հունիսի 15-ը։

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։

Հավելյալ ինֆորմացիայի համար անցնել հետևյալ հղումով՝ այստեղ

Մեկնարկել է ասպիրանտների աջակցության ծրագիրը։ PMI Science

PMI Science գիտահետազոտական կենտրնը Ֆիլիպ Մորրիսի հիմնած երեք R&D կենտրոններից մեկն է՝ Շվեյցարիայի ու Սինգապուրի հետ միասին։ Կենտրոնն աշխատում է մի շարք առաջնային ուղղություններով ինչպիսիք են՝ Տվյալագիտություն, Տեխնոլոգիաներ, Նյութագիտություն, Մտավոր սեփականություն, Նորարարությունների կառավարում և այլն։ Գիտահետազոտական կենտրոնը որդեգրել է եզակի մոտեցում՝ աջակցելու Հայաստանում հետազոտական և կրթական էկոհամակարգին։ Այն համագործակցում է ավելի քան 125 հայ գիտնականների հետ։ Կենտրոնի աջակցությամբ 121-ից ավել մագիստրատուրայի ուսանողների և 40-ից ավել ասպիրանտների շնորհվել են կրթաթոշակներ, որոնք բավարար են ուսման ծախսերը հոգալու և հետազոտություն իրականացնելու համար։ Ինչպես նաև աջակցություն է տրամադրվել 61 հետազոտական թիմերի, որոնք գրանցել են հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։

Գործընկերական նյութ

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88