ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 09/06/22
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 9-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 3.94 դրամով և կազմել 426.85 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.17 դրամով և կազմել 457.46 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 7.40 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.06 դրամով և կազմել 534.89 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 188.32 դրամով և կազմել 25429.04 դրամ: Արծաթի գինը նվազել է 5.13 դրամով և կազմել 300.82 դրամ: