Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
«Կասպերսկի» ընկերությունը Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» յոթերորդ գործնական կոնֆերանսը
10/06/2022 14:07
Կիսվել

«Կասպերսկի» ընկերությունը Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» յոթերորդ գործնական կոնֆերանսը

Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը հունիսի 10-ին Երևանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացրել է «Kaspersky Security Day» յոթերորդ գործնական կոնֆերանսը՝ «Կիբեռանվտանգությունը որպես արվեստ» խորագրով, որը նվիրված էր խոշոր կազմակերպությունների դեմ ուղղված ժամանակակից կիբեռսպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։ «Kaspersky Security Day»-ին մասնակցել են հայկական և միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ունեն կիբեռանվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։

Կոնֆերանսն անցկացրել են «Կասպերսկի» ընկերության և հրավիրված առաջատար փորձագետները։ Միջոցառումը բացել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության տեղեկատվական անվտանգության սպառնալիքների ավագ հետազոտող Դմիտրի Գալովը ներկայացրել է «Կիբեռանվտանգության արդի միտումները և սպառնալիքների ժամանակակից լանդշաֆտը», իսկ կորպորատիվ մարքեթինգի ուղղության ղեկավար Յանա Շևչենկոն՝ «Kaspersky Symphony նոր շարքի ակնարկ» թեման։ «Կասպերսկի» ընկերության նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Եվգենի Բուդարինը ներկայացրել է «Kaspersky Symphony XDR. պրոդուկտների միջև փոխգործակցության սցենարներ» և ««Կասպերսկի ընկերության մասնագիտական և փորձագիտական ծառայություններ» թեմաները։ «Ղազախստանի Ժողովրդական բանկի դուստր կազմակերպություն «Հալըկ» ապահովագրական ընկերության» ՏՏ ենթակառուցվածքի դեպարտամենտի հեռահաղորդակցության և սերվերային հարթակների բաժնի պետ Վլադիմիր Լին անդրադարձել է «KATA և KEDR. Պատմություններ կյանքից» թեմային, իսկ «Կասպերսկի» ընկերության Ղազախստանում, Կենտրոնական Ասիայում և Մոնղոլիայում գրասենյակի կոմերցիոն տնօրեն Վալերի Զուբանովը՝ «Ի՞նչն այն չէ թիրախային գրոհներից պաշտպանության  առաջադեմ լուծումների հետ» թեմային։

«Հայաստանի խոշոր բիզնեսը և պետական հատվածը գնալով ավելի շատ են օգտվում թվային տրանսֆորմացիայի հնարավորություններից։ Դրանց կիրառման դաշտի ընդլայնումը հանգեցնում է կիբեռսպառնալիքների ճակատի ընդլայնման։ Եվ լայն ճակատով բարդ թիրախային գրոհներից պաշտպանության համար կազմակերպություններին անհրաժեշտ է արդեն համալիր գործիքակազմ, ինչպիսին է այս կոնֆերանսին ներկայացված Kaspersky Symphony լուծումների նոր շարքը։ Դրանց բաղադրիչները փոխլրացնում են միմյանց և ստեղծում կիբեռպաշտպանության ամուր ճակատ։ Համոզված եմ, որ կոնֆերանսի մասնակիցների կողմից իրենց կազմակերպություններում Kaspersky Symphony-ի կիրառումն անանցանելի պատնեշ կստեղծի կիբեռհանցագործների համար՝ նպաստելով բիզնեսի անվտանգությանը և անընդհատությանը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

«Kaspersky Security Day»-ի մասնակիցները ընկերության առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ,  ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են  կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39