ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել 60 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60052135 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 600 000 000 դրամ է, իսկ պահանջարկը՝ 634 000 000 դրամ, որից մրցակցային` 604 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 600 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 595 170 108 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե֊րությունը 9.2473 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ֊յունը` 9.2500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալներ: