Ռուսաստանցիները գարնանը կորեական ու չինական սմարթֆոնները գերադասել են ամերիկյանից ու եվրապականից
Ռուսաստանցիները սկսել են ավելի շատ գնել կորեական ու չինական արտադրության սմարթֆոններ: Ընթացիկ տարվա գարնանը ամերիկյան ու եվրոպական սմարթֆոնների վաճառքը Ռուսաստանում կրկնակի կրճատվել է:
Գարնանը բջջային հեռախոսների գնման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ապրիլին:
Հետազոտության շրջանակներում շուկան ուսումնասիրողները համեմատել են սմարթֆոնների գնումների վերաբերյալ ընթացիկ տվյալները նախորդ տարվա հետ: Վերլուծության արդյունքներն արտացոլված են Ռուսական ստանդարտ-ի հավելվածում, որում ներկայացված են թե 2022 թվականի, թե 2021-ի գարնանային եռամսյակի տվյալները: