Ֆինանսական

USD BUY - 378.00+0.50 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 447.00+0.00 EUR SELL - 453.00-0.50
OIL:  BRENT - 69.83+0.19 WTI - 65.74+2.24
COMEX:  GOLD - 4879.60-5.96 SILVER - 84.77-22.63
COMEX:  PLATINUM - 2178.20-11.99
LME:  ALUMINIUM - 3144.00-2.31 COPPER - 13157.50-3.38
LME:  NICKEL - 17954.00-2.26 TIN - 51955.00-5.68
LME:  LEAD - 2009.00-0.25 ZINC - 3402.00-0.29
FOREX:  USD/JPY - 154.75+0.53 EUR/GBP - 1.1845-0.57
FOREX:  EUR/USD - 1.1845-0.57 GBP/USD - 1.3688-0.48
STOCKS RUS:  RTSI - 1157.53-0.15
STOCKS US: DOW JONES - 48892.47-0.36 NASDAQ - 23461.82-0.94
STOCKS US: S&P 500 - 6939.03-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 53322.85-0.10 TOPIX - 3566.32+0.59
STOCKS CHINA:  HANG SENG - 27387.11-2.08 SSEC - 4117.95-0.96
STOCKS EUR:  FTSE100 - 10223.54+0.51 CAC40 - 8126.53+0.68
STOCKS EUR:  DAX - 24538.81+0.94
30/01/2026  CBA:  USD - 378.64-0.46 GBP - 520.55-1.93
30/01/2026  CBA:  EURO - 451.38-1.34
30/01/2026  CBA:  GOLD - 65798+1115 SILVER - 1442+67.2
2022թ․ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթի մեկնարկը տրված է 
14/06/2022 12:16
Կիսվել

2022թ․ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթի մեկնարկը տրված է 

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է 2022թ-ի «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով ամենամյա մրցույթի մեկնարկի մասին։

Մրցույթին կարող են մասնակցել  գիտնական հոդվածների հեղինակները, լրագրողական համայնքի ներկայացուցիչները ու վերլուծաբան-հետազոտողները: 

Մրցույթի նպատակն է խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և ոլորտին առնչվող գիտական աշխատանքների ավելացմանը։

Մասնակցության պայմաններ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2022թ. ընթացքում ֆինանսաբանկային թեմաներով հրապարակված վերլուծական նյութեր, գիտական հոդվածներ և լրագրողական նյութեր։ Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:

Ընտրություն

Ներկայացված աշխատանքները գնահատելու է ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրին՝ ընտրելով հաղթողներին հետևյալ 3 անվանակարգերում`

  • Լավագույն գիտական հոդված 
  • Լավագույն լրագրողական անդրադարձ
  • Լավագույն վերլուծություն

Մրցութային աշխատանքներին ներկայացվող չափորոշիչներ

Լավագույն լրագրողական անդրադարձ

Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծություններ պարունակող ու հանրության համար ընկալելի աշխատանքներին (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր և առցանց մամուլ)։

Լավագույն վերլուծություն

Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և թվային վերլուծություններ պարունակող մասնագիտական վերլուծական աշխատանքներին, որոնք ներառում են նաև համապատասխան եզրահանգումներ։ Վերլուծությունները պետք է լինեն հրապարակված տպագիր կամ առցանց հարթակում։

Լավագույն գիտական հոդված

Նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային ոլորտին վերաբերող, գիտական նորույթ պարունակող և մաթեմատիկական կամ վիճակագրական մոդել ներառող հրապարակված գիտական հոդվածին ։ Գիտական հոդվածները պետք է հրապարակված լինեն ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից սահմանված ամսագրերում (հղումը՝ Ամսագրեր | ԲՈԿ – Բարձրագույն որակավորման հանձնաժաղով (bok.am)) 

Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա 2023թ. առաջին եռամսյակում։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ-ի դեկտեմբերի 26-ը։ Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին։

Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ դիմել ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

30/01/2026
դրամ
Դոլար (USD)
378.64
-0.46
Եվրո (EUR)
451.38
-1.34
Ռուբլի (RUR)
4.9828
-0.0159
Լարի (GEL)
140.77
-0.13
65798
+1115
Արծաթ
1442
+67.2