Կրիպտո

USD BUY - 390.00+1.00 USD SELL - 392.00+0.00
EUR BUY - 407.00+1.00 EUR SELL - 412.00+1.00
OIL:  BRENT - 73.25-2.28 WTI - 69.16-2.63
COMEX:  GOLD - 2630.50-2.17 SILVER - 30.42-1.49
COMEX:  PLATINUM - 945.00-1.62
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 153.76-0.21 EUR/GBP - 1.0486+0.10
FOREX:  EUR/USD - 1.0486+0.10 GBP/USD - 1.2555-0.28
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44736.57+0.99 NASDAQ - 19054.84+0.27
STOCKS US: S&P 500 - 5987.37+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 38442.00-0.87 TOPIX - 2689.55-0.96
STOCKS CHINA:  HANG SENG - 19159.20+0.04 SSEC - 3259.76-0.12
STOCKS EUR:  FTSE100 - 8291.68+0.36 CAC40 - 7257.47+0.03
STOCKS EUR:  DAX - 19405.20+0.43
26/11/2024  CBA:  USD - 390.88+0.74 GBP - 492.12+1.32
26/11/2024  CBA:  EURO - 411.09+1.95
26/11/2024  CBA:  GOLD - 33119.29-684.25 SILVER - 386.94-5.10
Բիթքոինը կրիպտոարժույթների կապիտալիզացիան նվազեցրել է 1 տրիլիոն դոլարից ցածր
14/06/2022 08:29
Կիսվել

Բիթքոինը կրիպտոարժույթների կապիտալիզացիան նվազեցրել է 1 տրիլիոն դոլարից ցածր

BTC փոխարժեքը երկուշաբթի՝ հունիսի 13-ին, նվազել է 24.000 դոլարից ցածր, իսկ ETH վաճառվում է 1200 դոլարից ցածր, մինչդեռ կրիպտոարժույթների շուկայական կապիտալիզացիան ընդհանուր առմամբ այժմ գնահատվում է շուրջ 975 միլիարդ դոլար։ Կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան նվազել է ավելի քան 50%-ով՝ նոյեմբերին հասած առավելագույնի համեմատությամբ (ավելի քան 2 տրիլիոն դոլար), այն դեպքում, երբ բիթքոինի փոխարժեքը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ 69.000 դոլար։

Անկումը գլխավորում էին բիթքոինը և էթերիումը՝ հասնելով նվազագույն մակարդակի վերջին 17 ամիսների ընթացքում. Հիմա բիթքոինի փոխարժեքը, առաջին անգամ 2020 թվականի դեկտեմբերից ի վեր, իջել է 23.550 դոլար, իսկ էթերիումի փոխարժեքը՝ 1180 դոլար։

Շուկայական կապիտալիզացիայի տեսանկյունից առաջատարների տասնյակում ընդգրկված այլ կրիպտոակտիվներ նույնպես չեն կարողացել խուսափել անկումներից։

Այսպիսով, BNB արժույթը նվազել է մինչև 218 դոլար, չնայած՝ դեռևս մարտին վաճառվում էր 460 դոլարով։ ADA կրիպտոարժույթը գնի մեջ նվազել է մինչև 0.43 դոլար, XRP՝ 0.30 դոլար, իսկ SOL-ի և DOGE-ի փոխարժեքը նվազել է մինչև 26.05 դոլար և 0.0052 դոլար համապատասխանաբար։

Կրիպտոարժույթների անկման հիմնական պատճառներից կարելի է նշել ֆոնդային շուկայում ակտիվների անկումը, որի հետ կրիպտոակտիվները աճող հարաբերակցություն են ցուցաբերում, ինչպես նաև ԱՄՆ-ում ինֆլյացիայի մակարդակի աճը, որը հասել է 8.6%-ի։

USDT սթեյբլքոինը չկարողացավ խուսափել մինչև 0.9 դոլար անկումից, չնայած 1։1 հարաբերակցությամբ ԱՄՆ դոլարով ապահովմանը։ Վերջերս USDT-ն  USDC-ի հետ միասին կորցրել են կապը դոլարի հետ՝ ալգորիթմական սթեյբլքոին UST-ի կոլապսին զուգահեռ։ Սակայն այժմ USDC-ն շարունակում է «պահպանել նշաձողը» 1 դոլարով, և չի հետևում USDT-ի օրինակին։

Tether ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հիշատակելով կրիպտոարժույթային վարկավորման Celsius հարթակին։ CEL-ի փոխարժեքը կտրուկ նվազել է 50%-ով՝ մինչև 0.2 դոլար. այդ իսկ պատճառով՝ հարթակը դադարեցրել է արտանցումը, փոխանակումը և կրիպտոակտիվների հետ փոխանցումները՝ շուկայի բարձր անկայունության պատճառով։

Tether–ի ղեկավարությունը մեկնաբանել է, որ ընկերության ներդրումները Celsius-ում կազմում են բաժնետիրական կապիտալի նվազագույն մասը, այդպիսով՝ ներդրումները ազդեցություն չեն ունեցել ընկերության սեփական պահուստների վրա։

Հիմնական կրիպտոարժույթների փոխարժույթների անկումը տեղի են ունենում չնայած կրիպտո ոլորտի դրական իրադարձություններին։ Նախորդ շաբաթ սենատոր Սինտիյա Լամիսը (Cynthia Lummis) ավարտել է ԱՄՆ-ում կրիպտոարժույթների կարգավորման մասին «համապարփակ օրինագծի» աշխատանքները, իսկ Էթերիումի փորձնական ցանցը՝ Ռոպստենը, բարեհաջող անցում է կատարել Proof-of-Stake կոնսենսուսի ալգորիթմին։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Բիթքոինը կրիպտոարժույթների կապիտալիզացիան նվազեցրել է 1 տրիլիոն դոլարից ցածր

26/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.88
+0.74
Եվրո (EUR)
411.09
+1.95
Ռուբլի (RUR)
3.71
-0.04
Լարի (GEL)
142.53
+0.01
33119.29
-684.25
Արծաթ
386.94
-5.10