
ՏՄՊՊՀ – ՎԱՐՈՒՅԹ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԱՌՉՈՒԹՅԱՄԲ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում հնարավոր չարաշահումների առնչությամբ` «Տարիել եւ որդիներ» ընկերության դիմումի հիման վրա: Լցանյութերի արտադրությամբ զբաղվող «Տարիել եւ որդիներ» ընկերությունը դիմել է Հանձնաժողով, հայտնելով, որ ամբողջ արտադրանքի իրացումը կատարվում է երկաթուղային տրանսպորտի միջոցով: Սակայն, «Տարիել եւ որդիների» դիմումի համաձայն, բեռնափոխադրման սակագինը վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (շուկայի միակ տնտեսվարողն է) «օգտագործելով իրենց գերիշխող դիրքը» բեռնափոխադրման դրույքաչափը բարձրացրել է մոտ 2 անգամ, որի պատճառով «մեր ձեռնարկությունը շուրջ 3 ամիս չի աշխատում եւ դադարեցրել է բեռների առաքումը»:
Խնդրի լուծման համար ընկերությունը խնդրել է Հանձնաժողովի օգնությունը:
Հանձնաժողովը վարույթի շրջանակներում կուսումնասիրի նաեւ երկաթուղային բեռնափոխադրումների ծառայությունների համար կիրառվող սակագների փոփոխության հիմնավորվածության հարցը: